Դեկտեմբերի 3-ին Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար. կմատուցվի սուրբ պատարագ

2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ հավելելով, որ այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար:

Մայր Աթոռը բոլորին հրավիրում Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:

Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո:

 


Source: Yerkir Media
Link: Դեկտեմբերի 3-ին Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար. կմատուցվի սուրբ պատարագ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image