Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի  ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:


Source: Yerkir Media
Link: Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image