Դիտահորում աշխատանքներ կատարելիս քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է. կա մեկ զոհ

Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

ditahor-davitashen-zohՊարզվել է, որ դիտահորում վատ ինքնազգացողությամբ երկու քաղաքացի կա:

Փրկարարները դիտահորից դուրս են բերել քաղաքացիներին. 1964 թ. ծնված Ա. Թ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Մյուս քաղաքացուն (տվյալները ճշտվում են) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:


Source: Yerkir Media
Link: Դիտահորում աշխատանքներ կատարելիս քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է. կա մեկ զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image