Դի Կապրիոյից պահանջում են հրաժարվել ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի կոչումից

tert.am- Շվեյցարական Bruno Manser Fund բարեգործական հիմնադրամը պահանջել է Լեոնարդո Դի Կապրիոյից  հրաժարվել ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի կոչումից` կոռուպցիային ներգրավվածության պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Variety ամսագրին:

Հիմնադրամը հոլիվուդյան դերասանին մեղադրել է մալայզիական պետական ներդրումային 1MDB հիմնադրամի հետ առնչություն ունեցող անձանցից գումար ստանալու մեջ: Հիմնադրամից անձնական նպատակներով օգտվում էր երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը:

«Լեոնարդո Դի Կապրիոն բազմիցս հրաժարվել է պարզաբանել իր սերտ ֆինանսական և անձնական կապերը 1MDB-ի շուրջ ծագած սկանդալի գործող անձանց հետ»,- աղբյուրը մեջբերում է Bruno Manser Fund հիմնադրամի տնօրեն Լուկաս Ստրաումանին:


Source: Yerkir Media
Link: Դի Կապրիոյից պահանջում են հրաժարվել ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի կոչումից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image