Դոնալդ Թրամփ իր աշխատավարձը կուղղի բարեգործությանը

Դոնալդ Թրամփն այս տարվա ավարտին նախագահի իր աշխատավարձը կուղղի բարեգործությանը. հայտնել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը: Իսկ Միացյալ Նահանգների նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար: Սփայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ Սպիտակ տան աշխատակազմի լրագրողները որոշեն, թե կոնկրետ ինչ նպատակների ուղղել այդ գումարը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփն ասել էր, որ կվերցնի նախագահի իր տարեկան աշխատավարձից ընդամենը մեկ դոլար, քանի որ օրենքը պահանջում է, որ Միացյալ Նահանգների նախագահը աշխատավարձ ստանա:

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների առաջին նախագահը չէ, որ հրաժարվում է աշխատավարձից: Ջոն Քենեդին եւ Հերբերտ Հուվերն իրենց աշխատավարձերը բարեգործությանն էին ուղղել:

Source: Yerkir Media
Link: Դոնալդ Թրամփ իր աշխատավարձը կուղղի բարեգործությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image