«Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը երեկ ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին բավարարել է «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը: Ասատրյանն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Արթուր Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Source: Yerkir Media
Link: «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը երեկ ազատ է արձակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image