Դուբայի իշխանությունները մոտ 2 ժամ փակել էին էմիրատների օդային տարածքը
June 12, 2016
Դուբայի Ավիացիոն իշխանությունները շաբաթ ստիպված են եղել փակել Էմիրատների օդային տարածքը, քանի որ Դուբայի օդանավակայանի տարածքում անօդաչու թչող սարք է հայտնվել: Այս մասին հայտնում են Ռիա Նովաստինˋ Դուբայի օդանավակայանների ասոցիացիային հղում անելով:
Ինչպես նշվում է հայտարարությունումˋ «Օդային տարածքը 69 րոպեով փակելու հետեւանոքով մի քանի թռիչք է հետաձգվել»:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը հայտնել է, որ «հետաքննություն է սկսել Դուբայի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառը պարզելու համար»: