Դ. Լոքյան․ «Աղբամանների ու աղբահանող տեխնիկայի թիվը պետք է կտրուկ ավելանա»

May 27, 2017

Արարատի ու Վայոց ձորի մարզերն անմասն չեն մնացել համապետական շաբաթօրյակից: Վայոց ձորի մարզում այսօր պատմամշակութային արժեք ներկայացնող ավելի քան 30 վայրի տարածք է մաքրվել:

Փնթիություն` Հայաստանի տուրիստական հայտնի վայրերից մեկի՝ Խոր Վիրապ վանք տանող ճանապարհին: Ինչեր ասես, որ չես գտնի այստեղ: «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակում երկիրը մաքրվում է աղբից:

«Մաքրության պահպանությունն ամենօրյա աշխատանք պետք է լինի, աղբամանների ու աղբահանող տեխնիկայի թիվը պետք է կտրուկ ավելանա»,- Արարատի մարզում նշեց Տարածքային զարգացման եւ կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը:

Արարատի մարզպետարանը «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկից հետո լուրջ առաջընթաց է արձանագրել՝ 260 աղբավայրերից մաքրել են 200-ը, բայց Արտաշատի, Մասիսի ու Վեդիի խոշոր աղբավայրերի հարցը դեռ լուծված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Դ. Լոքյան․ «Աղբամանների ու աղբահանող տեխնիկայի թիվը պետք է կտրուկ ավելանա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image