ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգիչ է անվանել «ոչ վաղ անցյալում ԼՂ հիմնախնդրում առկա լարումները»

November 21, 2017

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գրեմինգերն ասել է RBK-ին տված հարցազրույցում:

«Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Ունենք հատուկ գործիք՝ առաքելություն, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այդ առաքելության աշխատակիցները հետևում են շփման գծի իրադրությանը»,- նշել է Գրեմինգերը:

Նա խիստ մտահոգիչ է անվանել ոչ վաղ անցյալում ԼՂ հիմնախնդրում առկա լարումները: «Որպես գլխավոր քարտուղար իմ դերակատարությունը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերվի Մինսկի խմբի երեք համանախագահներին, ում ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգիչ է անվանել «ոչ վաղ անցյալում ԼՂ հիմնախնդրում առկա լարումները»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image