ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօրվանից ամբողջովին դադարեցնում է իր գործունեությունը: ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ կազմակերպությունը ձգտում է շարունակել իր ներգրավվածությունը Հայաստանում՝ գործող ԵԱՀԿ պարտավորություններին համաձայն։
Կազմակերպությունը իր ներկայացուցչությունը Հայաստանում բացել էր 2000 թ․-ին։
«Իր գործունեության ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և իր նվիրված աշխատակազմը խթանել են ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների կատարումը, իրականացրել հաջողակ գործունեություն և արժեքավոր ծրագրեր անվտանգության բոլոր երեք ԵԱՀԿ ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդու իրավունքների և ժողովրդավարության։ ԵԱՀԿ գործունեությունը Հայաստանում, ի թիվս այլոց, ներառել է ոստիկանության բարեփոխումներին աջակցելը, բնապահպանական ռեսուրսների արդյունավետ կառավարման խթանումը, գործարար գործունեության վրա ազդեցություն ունեցող ազգային կարգավորիչ շրջանակների բարելավմանը և արդարադատության համակարգի ու ընտրությունների կազմակերպման վրա ազդող բարեփոխումների ձևավորմանն ու իրականացմանը աջակցելը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հետևում է 2016 թ-ի Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության և 2017 թ-ի Ավստրիայի ԵԱՀԿ նախագահության կողմից ամիսների ընթացքում ձեռնարկած ինտենսիվ ջանքերին և բանակցություններին՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև, գրասենյակի մանդատը երկարացնելու վերաբերյալ համաձայնության գալու ուղղությամբ»- մասնավորապես նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։