ԵԱՀԿ. «Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն»

Երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին:

Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմելբռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- ասված է հայտարարությունում:


Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ. «Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image