ԵԱՀԿ-ն Ասկերանի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու
August 2, 2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը oգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
Հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: