ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել որեւէ մեկնաբանությունից եւ չի պատասխանել հանդիպման անցկացման հնարավոր ամսաթվի վերաբերյալ հարցին:
«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղին նվիրված գագաթնաժողովի կազմակերպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով. «Որքան մենք գիտենք, այն գումարվում է ՌԴ-ի նախաձեռնությամբ: Ուստի դուք պետք է ձեր հարցերը հասցեագրեք Ռուսաստանի իշխանություններին»:
Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը