Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կներառի օրակարգ

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին:

«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին եւ բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,-ասաց Արմեն Մազլումյանը:

Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ, նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել:

Եվրոպական պատվիրակությունը մի շարք հանդիպումների հետ մեկտեղ հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությանը ներկայացվել է, որ հայերը Եգիպտոսում ապրում են խաղաղության մեջ, օգտվում են բոլոր իրավունքներից:


Source: Yerkir Media
Link: Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կներառի օրակարգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image