Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը մերժում է ձեզ…
May 19, 2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում անձնագրերի տրամադրման կարգի վերաբերյալ գրառում է կատարել:
«Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:
Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմի անձնագիր ստանալուց հետո առանձին։
Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում»,- ասվում է գրառման մեջ։