ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԵԽԽՎ զեկույցում ասվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթացել է անհավասար պայմաններում, և պատշաճ չի եղել նաև քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը:

Լրատվամիջոցները հիմնականում անդրադարձել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), ինչը նույնպես խոսում է նախընտրական շրջանում թեկնածուների համար եղած անհավասար պայմանների մասին:

ԵԽԽՎ կողմից հրապարակված զեկույցը հոկտեմբերի 8-ին քննարկվելու է Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստում:

Source: Yerkir Media
Link: ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image