Եկատերինա Վարնավայի եւ Մաքսիմ Մարինինի դուետը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը

Ռուսական առաջին ալիքի՝ ռուս հեռուստադիտողների համար հեռարձակվող բարձր վարկանիշ ունեցող «Սառցե դարաշրջան» հեռուստանախագծի ժամանակ, երբ ոչ պրոֆեսիոնալ սահորդ մասնակիցները սառույցի վրա իրենց ուժերն են փոձում լավագույնը դառնալու համար, Եկատերինա Վարնավայի եւ Մաքսիմ Մարինինի այսօրվա դուետը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության թեմային: Մասնավորապես՝ մարզիչ Իլյա Ավերբուխի սաներն այս շաբաթ սառույցի վրա դուրս եկան Ռափայել Պատկանյանի «Արի իմ սոխակ» բանաստեղծության բառերի վրա գրված երգի հնչյունների ներքո:

Իրենց երեխային օրորոցում քնեցնող ծնողների պարն ու օրորոցայինն ավարտվում է երեխային կորցրած ու ցեղասպանությունը վերապրած զույգի պատմությամբ: Իսկ պարային համարի ավարտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը բացվում է հիշեցնելով 1915 թվականին տեղի ունեցածը:

Համարի ավարտին ժուրիի անդամները երկար ժամանակ փորձում էին խոսքեր գտնել: Տիմուր Ռոդրիգեսը գնահատելով զույգի աշխատանքը, նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման այս կերպ ներկայացնելը մեծ պատասխանատվություն է , քանզի գերնպատակը եղել է իրողությունը հասցնել բոլոր հեռուստադիտողներին:


Source: Yerkir Media
Link: Եկատերինա Վարնավայի եւ Մաքսիմ Մարինինի դուետը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image