Մարտի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևանում 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +6, ցերեկը՝ +12, երեկոյան՝ +5 աստիճան ջերմություն։