Եվրամիությունում տագնապած են: Պատճառը «Թուրքական հոսք» գազատարի հնարավոր վերականգնման մասին Մոսկվայի եւ Անկարայի հայտարարությունն է:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է ռուսական կապույտ վառելիքը Թուրքիայով տարանցել Եվրոպայի հարավային տարածաշրջաններ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին:
Ըստ այդմ, Բրյուսելում ենթադրում են, որ նոր գազատարը կամրապնդի Մոսկվայի դիրքերը: Եվրոպացի դիվանագետների կարծիքով` «Թուրքական հոսքի» գործարկումից հետո Ուկրաինան կզրկվի Եվրոպա գազի տարանցողի կարգավիճակից:
«Գազպրոմից» ԵՄ-ի կախվածությունը կմեծանա:
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը բացատրել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նոր բարեկամությունը կարող է խնդիր դառնալ, եթե Ռուսաստանը փորձի Ուկրաինան փոխարինել Թուրքիայով:
Source: Yerkir Media
Link: ԵՄ-ի կախվածությունը «Գազպրոմից» կմեծանա