ԵՄ-ն ավելի քան 15 մլն եվրո է տրամադրել Հայաստանում բարեփոխումների համար

Եվրոպական միությունն ավելի քան 15 մլն եվրո է տրամադրել՝ Հայաստանում զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության եւ մասնագիտական ուսուցման բարեփոխումների համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ծրագրերն իրականացվելու են մինչեւ 2019 թվականը: Դրանց հիմնական իրականացնողներն են կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարությունները, մասնավոր հատվածի կազմակերպություններ: Իսկ նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:
Հիշեցնենք, որ կրթության ոլորտում ԵՄ աջակցությամբ գործում է Dasaran.am հարթակը, իրականացվում են մի շարք ծրագրեր:

Source: Yerkir Media
Link: ԵՄ-ն ավելի քան 15 մլն եվրո է տրամադրել Հայաստանում բարեփոխումների համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image