Երեւանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ նշվել է «Քվանտ» վարժարանի հիմնադրման 25-ամյակը։
Միջոցառման ժամանակ անդրադարձ է եղել վարժարանի գրանցած հաջողություններին, իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ողջույնի խոսքում կարեւորել է, որ հենց Հայաստանի անկախության շրջանում «Քվանտը» ձեւավորվեց, կրթական նոր գաղափարախոսություն բերեց։
Ռեկտորը նկատել է, որ«Քվանտից» հետո նոր կրթական վարժարաններ ստեղծվեցին, բայց 25-ամյա կրթական օջախը յուրահատուկ է իր ծրագրերով։
Source: Yerkir Media
Link: ԵՊՀ-ում նշվել է «Քվանտ» վարժարանի հիմնադրման 25-ամյակը