Եռաբլուրում խնկարկել են 2 տարի առաջ Մի-24 ուղղաթիռի զոհված հերոսների հիշատակը

Եռաբլուրն այսօր այլ մթնոլորտով էր ապրում։ Հարյուրավոր մարդիկ, խունկի բույր, չսպիացած բայց փակվող վերք ու նոր բացված կսկիծ։ Ամեն ինչ խառնվել էր իրար։ Եռաբլուրի նոր ձեւավորված հատվածում շատերն էին խնկարկում երեք հերոսների հիշատակը, ովքեր այդպես էլ մնացին հայրենի երկնքում իբրեւ ճախրող «Արծիվներ»։

2014 թվականի նոյեմբերի 12-ին՝  ղարաբաղա — ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը: Արդյունքում զոհվեց ամբողջ անձնակազմը՝ Մայոր Սերգեյ Սահակյանը, Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ Լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր: Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր, լեյտենանտ Ազատ Սահակյանը՝ 22 : Վերջինը ընտանիքի միակ արու զավակն էր: Երեք օդաչուներն էլ ավարտել էին Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում:

Միջադեպից գրեթե տասն օր անց միայն՝ նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, իրականացնելով հատուկ նշանակության գործողություն, կարողացավ տարհանել ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image