«Ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան». Նովակ Ջոկովիչ
October 12, 2017
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռեստորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար: Այս մասին հայտնում է Mirror-ը:
«Գումարը խնդիր չէ, ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան»,-ասել է Ջոկովիչը: Թենիսիստի խոսքով՝ իր այդպիսի վերաբերմունքին մարդիկ արժանի են այն աջակցության համար, որ ինքը ստանում է նրանցից: Սերբ թենիսիստը ռեստորաններ ունի Մոնտե Կարլոյում և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: