Եվրոպական հանձնաժողովն ավարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ փորձագիտական գնահատականը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
ՀԱԷԿ-ին առընթեր միջուկային անվտանգության պետական հանձնաժողովը 2015թ. օգոստոսին Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է հայկական ատոմակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ զեկույցը` փորձագիտական գնահատականի համար:
«Փորձագիտական գնահատականն իրականացվել է 2016թ. հունիսի 21-22-ը Հայաստանում: 10 հոգուց բաղկացած խմբում ընդգրկված էին Եվրոպական միջուկային անվտանգության կարգավորող խմբի անդամ ԵՄ 8 երկրների ներկայացուցիչներ և ևս երկու ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Source: Yerkir Media
Link: Եվրահանձնաժողովն ավարտել է ատոմակայանի անվտանգության և ռիսկերի վերաբերյալ փորձագիտական գնահատականը