Եվրամիությունն` առանց ռոումինգի

June 15, 2017

Եվրամիությունում այսօրվանից չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը: Այսուհետ Եվրամիության սահմաններում կառույցի անդամ երկրների ճանապարհորդող քաղաքացիները կարող են զանգել, հաղորդագրություն ուղարկել, օգտվել ինտերնետից նույն գնով, ինչ իրենց երկրում:

Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշված է, որ միությունը միավորում է մարդկանց եւ նրանց կյանքն ավելի հեշտ դարձնում: Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն էլ ռոումինգի վճարի չեղարկումը պատմական է անվանել:

Source: Yerkir Media
Link: Եվրամիությունն` առանց ռոումինգի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image