«Եվրատեսիլ-2017»-ին Կիեւ կարող են գնալ բոլոր նրանք, ովքեր «սպառնալիք» չեն ներկայացնում
February 2, 2017
tert.am— Կիևը հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթին կարող են գալ բոլոր նրանք, ովքեր «սպառնալիք» չեն ներկայացնում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ԵՀՄ-ի Ժնևյան շտաբին:
Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Գուդմանը հայտնել է, որ իրենք երաշխիքներ են ստացել ուկրաինական իշխանություններից, որոնց համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այցելել «Եվրատեսիլ» և «սպառնալիք» չեն ներկայացնում իրենցից, կարող են դա անել, և նրանց անվտանգությունը կերաշխավորվի: