«Եվրո 2016». Գերմանիան տոնեց պատմական հաղթանակը Իտալիայի ընտրանու նկատմամբ

July 3, 2016

«Եվրո 2016»-ի քառորդ  եզրափակիչ Իտալիա-Գերմանիա հանիպումն ավարտվեց: Գերմանիայի հավաքականը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում՝ 6-5։:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

Գերմանիա ՝ Նոյեր, Հեկտոր, Հյովեդես, Հումելս, Խեդիրա, Օզիլ, Մյուլեր, Բոատենգ, Կրոս, Կիմիխ, Գոմես;

Իտալիա ՝ Բուֆոն, Դե Շիլյո, Կիելինի, Ֆլորենցի, Պելե, Ստուրարո, Բարցալի, Էդեր, Պարոլո, Բոնուչի, Ջիակերինի: 

Գլխավոր մրցավար` Վիկտոր Կաշաի:

Իտալիայի և Գերմանիայի հավաքականների միջև քառորդ եզրափակիչ հանդիպման 1-ին խաղակեսն անցավ չափազանց լարված պայքարում: Դիտարժանության առումով խաղադաշտում ֆուտբոլիստները գրեթե ոչինչ չկարողացան ցուցադրել: 2 թիմերն էլ ապավինել էին պաշտպանական ֆուտբոլին: Դարպասապահները ամբողջ խաղակեսի ընթացքում լրջորեն այդես էլ չմտան խաղի մեջ և ոչ մի անգամ լրջորեն իրենց թիմերին չփրկեցին: Գերմանիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Սամի Հեդիրան: Այսպիսի ֆուտբոլիսիտի բացակայությունը մեծ կորուստ էր գերմանացիների համար: Առաջին խաղակեսի  առաջին գրոհը, որտեղ դարպասապահը մի փոքր մտավ խաղի մեջ, գերմանացի ֆուտբոլիստների անդրադարձերով  գրոհն էր: Բուֆոնը դժվարություն չունեցավ և վերցրեց գնդակը: Իտալիան պատասխանեց  առաջին կեսի ավարտին: Իտալացիների հարվածներից հետո գնդակը դուրս եկավ անկյունային:

2-րդ խաղակեսը սկսվեց  Գերմանիայի հավաքականի գրոհներով: Յոախին Լյովի թիմը տիրեց դրությանը և կարողացավ հասնել իր նպատակին: Առաջին վտանգավոր գրոհը Գերմանիան ստեղծեց 54-րդ րոպեին: Թոմաս Մյուլերի հարվածից հետո գնդակի ճանապարհին կանգնեց իտալացի պաշտպանը և գնդակը դուրս եկավ անկյունային: Գերմանիայի առավելությունը գոլի վերածվեց 65-րդ րոպեին: Մարիո Գոմեսը սկսեց գրոհը, Յոնաս Հեկտորը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և վրա հասած Մեզութ Օզիլը բացեց խաղի հաշիվը: Գերմանիան շարունակեց գրոհել և արդեն 3 րոպե հետո Գոմեսը հերթական շանսն ստացավ: Մարիոն մեն-մենակ հայտնվեց Բուֆոնի դիմաց և չկարողացավ գերազանցել բազմափորձ դարպասապահին: Այս ամենին Իտալիան պատասխանեց 77-րդ րոպեին: Ժերոմ Բոատենգը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և Իտալիան վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք: Սկուադրա Աձուրայի կենտրանական պաշտպան Լեոնարդո Բոնուչին դիպուկ իրացրեց հարվածը և հավասարեցրեց խաղի հաշիվը` 1-1: Թիմերը հետագայում ավելին անել չկարողացան և խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց; Պայքարը շարունակվեց լրացուցիչ ժամանակում:

Թիմերը կրկին ոչինչ անել չկարողացան և խաղը շարունակվեց 11 մետրանոց հարվածաշարում:  Վճռական հարվածի ժամանակ նույն Լեոնարդո Բոնուչն վրիպեց, իսկ Բաստիան Շվայնշտայգերը չկարողացավ օգտվել դրանից: Թիմերը հնգական հարվածներից, ընդամենը  2-ը կարողացան իրացնել: Վճռորոշ դարձավ Մատեո Դարմիանի վրպումը: Յոնաս Հեկտորը դիպուկ է իրացնում վերջնական հարվածը և պատմություն կերտում՝ Բունդեսթիմի պատմության ընթացքում 1-ին անգամ պաշտոնական խաղում պարտության մատնելով Իտալիային: Այն, ինչ չհաջողվեց անել գերմանական ֆուտբոլի լեգենդներին այդքան ժամանակ, արեց համեստ Հեկտորը: Գերանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ սպասում է Ֆրանիսիա-Իսլանդիա զույգի հաղթողին:


Source: Yerkir Media
Link: «Եվրո 2016». Գերմանիան տոնեց պատմական հաղթանակը Իտալիայի ընտրանու նկատմամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image