Երասխահունում ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղմթերքը փչանում է

Երասխահունն Արմավիրի մարզի վերջին բնակավայրն է :103 տարեկան է գյուղը, որտեղ բնակություն են հաստատել Իգդիրից տեղահանված հայերը: Նախկին անվանումը Ղուռ Արազ էր՝ Արազի հուն: Այստեղ բնակվում է 600 ընտանիք՝ 2150 մարդ: Հիմնական զբաղմունքն ու աշխատանքն էլ՝ գյուղատնտեսություն է: Լոլիկ, պղպեղ, սմբուկ, ծաղկակաղամբ, ձմերուկ, սեխ… եւ շատ այլ գյուղմթերք են ստանում Երասխահունի հողից: Սակայն բերքը շատ ավելին կլիներ, եթե ոռոգման ջրի խնդիր չլիներ:

Նախկինում գյուղի դաշտերը ոռոգվում էին ՍԵւ ջուր կոչվող առվից, բայց արդեն 10 տարի է ջուրը ցամաքել է, անձրեւներն էլ՝ չեն լրացնում ոռոգման ջրի սակավությունը. բերքը փչանում է:

Վարդուհի Մանուկյանի անդրադարձը՝ տեսանյութում։

 

Source: Yerkir Media
Link: Երասխահունում ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղմթերքը փչանում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image