Երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ թվային միջավայրում. գործարկվել է ՄԻՊ-ի նոր կայքը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում երեխաների 1/3-ն օգտվում է ինտերնետից, ինչը հուշում է, որ շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը նաև թվային միջավայրում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Կասպերսկի լաբորատորիա»  ընկերության համագործակցությամբ՝ գործարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայք` children.ombuds.am:

Կայքի հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ։

Շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» թեմայով քննարկման ընթացքում:

Source: Yerkir Media
Link: Երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ թվային միջավայրում. գործարկվել է ՄԻՊ-ի նոր կայքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image