Երեւանի 3 հոգեբուժարանները կօպտիմալացվեն

June 13, 2017

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններ։ Նախարարը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել թողունակությանը, հիվանդների բուժման ընթացքին, առկա հնարավորություններին և խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերջին շրջանում նորոգվել են ընդունարանը, դեղատունը, հնարավորություններ են ստեղծվել ավազային թերապիայի, խմբակային և անհատական խորհրդատվության, արտթերապիայի համար։

Նախարարը հանձնարարել է մշակել և ներկայացնել կենտրոնի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։
«Նորք» հոգեբուժական կենտրոնում ևս Լևոն Ալթունյանին ներկայացվել են սեփական միջոցներով իրականացված նորոգումները, մանկական ամբուլատոր ծառայության կազմակերպման պայմանները, ինչպես նաև ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի հնարավորությունները։

Նախարարության կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը վերջին 2-3 ամիսներին ուսումնասիրություններ է կատարում հոգեբուժության ոլորտի բարփոխման քայլերի հստակեցման նպատակով։ Այցի արդյունքները կքննարկվեն Երևանի երեք հոգեբուժարանի օպտիմալացման ենթատեքստում։

Source: Yerkir Media
Link: Երեւանի 3 հոգեբուժարանները կօպտիմալացվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image