Հաճելի անակնկալ հատկապես մետրոյով երթեւեկողների համար: Երեւանյան մետրոյում տեղի ունեցած արդիականացման ծրագրի շնորհիվ 2 նոր շարժակազմ է գործարկվել: Վագոններից մեկի 2 սրահներն էլ այնպես են ձեւավորվել, որ ուղեւորների համար այնտեղ անցկացրած մի քանի րոպեները իրական էքսկուրսիայի կվերածվեն հին ու նոր Երեւանով:
Գնացքի մի վագոնում նոր Երեւանն է, մյուսում՝ հինը: Տիկին Գոհարը կես կատակ- կես լուրջ ասում է՝ մոտավորապես 20 տարի ինքը մետրոյից չի կարողանում հրաժարվել, մետրոն էլ իրենից: Առաջ համար էր ու ապահով, նոր շարժակազմերը գործարկելուց հետո՝ նաեւ հաճելի:
Մետրոյում տեղի ունեցած այս փոփոխությունները ուղեւորներին է ոգեւորել, ուղեւորների ոգեւորությունն էլ՝ մետրոպոլիտենի տնօրինությանը՝ խոստանում են այսպիսի անակնկալները շարունակելի են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Երեւանյան մետրոյում 2 նոր շարժակազմ է գործարկվել