ՀՀ ոստիկանության կողմից Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, ով որոնման մեջ էր: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային: Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել:
Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել: Այդ իսկ պատճառով ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Source: Yerkir Media
Link: Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը