Երեւանում այսօր՝ մայիսի 8-ի առավոտյան, մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցում են ավելի քան 25 հանձնախմբերի եւ գրասենյակների, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմինների շուրջ 65 ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովում վարման խոսքով հանդես եկավ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր — Խաչատուրյանը:
Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ՀՅԴ աշխատանքների մասին զեկուցեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներակայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին խոսեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ելույթներից հետո զեկուցաբերները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:
Սրանով խորհրդաժողովն ավարտեց առաջին նիստը:
Հաջորդող նիստերը տեղի կունենան մայիսի 9- 11-ը՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Համաժողովի օրակարգի կարեւոր բաժինը վերաբերվում է Արցախի հիմնախնդրին։ Համաժողովի մասնակիցները հանդիպում կունենան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Մայիսի 12-ին, Երեւանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։
Source: Yerkir Media
Link: Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում