«Երեւան» տոնավաճառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

June 2, 2017

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին`ժամը 18:19-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս.Զորավար փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող տոնավաճառի 1-ին հարկի պահեստային հատվածում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային քիմիայի միջոցներ (ամանի, լվացքի հեղուկ). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 18:58-ին:

Source: Yerkir Media
Link: «Երեւան» տոնավաճառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image