Երթ՝ Նոր Նորքում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ ցուցարարներ ապրիլի 21-ին քայլերթը սկսել են Նոր Նորքից:

Նոր Նորքի 6-րդ զանգվածում հավաքվածներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ նրանք անհամաչափ սահմանափակում են քաղաքացիների տեղաշարժը:

«Մենք քաղաքացիներից ստանում ենք բողոքներ. ոմանք ուշանում են հիվանդանոցից, ոմանք օդանավակայանից են ուշացել, տարբեր հանդիպումներից»,- նշեց Օսիպյանը:

Փաշինյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը չպետք է սահմանափակի հավաքվածներին՝ Երևանի փոխոստիկանապետը պատասխանեց, որ այս օրերին սահմանափակվել են շատ քաղաքացիների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները:

Նա նշեց, որ հավաքի շատ կազմակերպիչներ վիրավորել են ոստիկաններին: «Մենք ստիպված կլինենք բոլորին կարգի հրավիրել: Դուք, որպես կազմակերպիչ, կհեռացվեք այստեղից, քանի որ չեք կարողանում նորմալ կազմակերպել հավաքը»,- հայտարարեց Օսիպյանը:

Փաշինյանն ի պատասխան ասաց, թե սա ինքնաբուխ հավաք է և ոստիկանությունը չի կարող խոչընդոտել իրենց երթը:

Քիչ հետո ոստիկանների և հավավնածների միջև բախում տեղի ունեցավ, որից տուժեց մեկ ոստիկան, նրան գործընկերները հեռացրին: Ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի անձանց:

Source: Yerkir Media
Link: Երթ՝ Նոր Նորքում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image