Աբովյան փողոցում մեկնարկել են բողոքի ակցիաները: Երթի մասնակիցները, այդ թվում նաև Բժշկական համալսարանի և այլ բուհերի ուսանողները, գնում են Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։