Քաղաքապետարանում այսօր տրվեց «Խելացի քաղաք» ծրագրի մեկնարկը: 70 երիտասարդ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կփորձի ավելի «խելացի» դարձնել Երեւանը:
Երիտասարդները պետք է հետաքրքիր առաջարկներ ներկայացնեն 3 ոլորտներում՝ շենքերի կառավարում, տուրիզմի զարգացում եւ քաղաքի մաքրություն: 3 լավագույն թիմերը կստանան գումարային մրցանակ՝ ծրագրի իրականացման նախնական ներդրման համար: