Մենք մտածում ենք, որ լուսինը Երկրի միակ արբանյակն է, այնինչ, մեր մոլորակի գրավիտացիոն դաշտը կարողանում է որոշ ժամանակով գրավել Երկրի մոտով թռչող ոչ շատ մեծ աստերոիդներ՝ դարձնելով նրանց ժամանակավոր արբանյակներ:
Աստերոիդ 2016 HO3 առաջին անգամ տեսանելի է եղել 2016 թ ապրիլի 27-ին: Աստերոիդի ուղեծրի անալիզներն անելուց հետո՝ Փասադենայի լաբարատորիայի աստղագետները հայտնաբրել են, որ արեւի շուրջ պտտվելուն զուգահեռ այն պտտվում է նաեւ Երկրի շուրջ: Քանի որ աստերոիդը բավականին հեռու է գտնվում, որպեսզի համարվի իրական արբանյակ, այն ստացել է քվազի-արբանյակ անունը:
Հաշվարկները ցույց են տվել, որ այս աստերոիդը շուրջ 100 տարի կլինի Երկրի քվազի-արբանյակը, իսկ որպես ուղեկից՝ դեռ դարեր շարունակ կլինի Երկրի հետ:
Հայտնաբերված աստերոիդի ստույգ չափսերը դեռեւս հստակեցված չեն, բայց այն ամենայն հավանականությամբ 40 մ մեծ է եւ 100 մ փոքր:
[youtube https://www.youtube.com/watch?v=SbbAnVU4rmY?feature=oembed&w=848&h=477]
Source: Yerkir Media
Link: Երկիրը եւս մեկ արբանյակ ունի (տեսանյութ)