«Երկիր ծիրանի», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Լույս» դաշինքը շարունակել են քարոզարշավը
September 14, 2018
«Երկիր ծիրանի», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Լույս» դաշինքը շարունակել են քարոզարշավը, շրջել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, բակերում եւ փողոցներում քաղաքացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ կարող է Երեւանն ավելի լավը դարձնել։