«Երկիր Մեդիան» 13 տարեկան է

May 29, 2017

 

Ուղիղ 13 տարի առաջ ժամը 20:30-ին «Երկիր Մեդիայի» եթերում հեռարձակեց «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի առաջին թողարկումը: Ծրագիրը դարձավ հեռուստաընկերության առանցքը: 13 տարի մեր տեսախցիկի օբյեկտիվում երկրի կարեւորագույն իրադարձություններն են: «Երկիրրն այսօր», «Երկրի հարցը», «Երկրի շաբաթը», «Բարձրաձայն», «Դիտակետում», «Չափ ու սահման» ՝ լրատվական,վերլուծական հաղորդաշարեր որտեղ բարձրաձայնվում են հասարակությանը հետաքրքրող կարեւորագույն թեմաները, բանավեճերի միջոցով լույս սփռվում իրականության վրա:

Անցնող տարիներին «Երկիր Մեդիան» եղավ ամենաքաղաքական-հասարարական հեռուստակայանը, որի եթերը չուներ սահմանափակումներ։ Մեր տարաբնույթ հեռուստատեսային հարթակներում՝ լրատվականից մինչեւ բանավեճային ծրագրեր, հարցազրույցներից մեինչեւ հետաքննական ֆիլմեր, ներկայացված են եղել քաղաքական տարբեր ուղղվածության գործիչներ։

Եվ այսօր էլ քաղաքական գործիչները մեր եթերում են, բայց արդեն շնորհավորանքներով ու մաղթանքներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Source: Yerkir Media
Link: «Երկիր Մեդիան» 13 տարեկան է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image