«Երկիր Մեդիա»-ն պատրաստվում է մայիսի 9-ի տոնական եթերին Արցախից (լուսանկարներ)
May 8, 2016
Արցախում գտնվող «Երկիր մեդիայի» մեր գործընկերները պատրաստվում են մայիսի 9-ի տոնական եթերին: Առավոտից մեր հեռուստաընկերությունն ունենալու է հատուկ թողարկոմներ:
«Բարև Երկիր»-ի մայիսի 9-ի եթերում խոսելու ենք Շուշի քաղաքի զարգացման հեռանկարների, զբոսաշրրջային նոր ծրագրերի, հոգևոր ու մշակութային կյանքի մասին։ Շուշին՝ իր ողջ հմայքով մեր եթերում կլինի մայիսի 9-ին՝ հաղթական տրամադրությամբ ու լայնածավալ նկարահանումներով, հետաքրքիր տեսանյութերով ու ազատագրական պայքարի վերարժևորմամբ։