Երկրաշարժ Թուրքիայում. կան տուժածներ

Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել Է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ տարերքի հարվածից զոհվածներ չկան: «Զոհեր չկան: Մի քանի շենքեր վնասվածքներ են ստացել: Կառավարությունը ձեռնամուխ Է եղել վնասվածքների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը»։

 

Source: Yerkir Media
Link: Երկրաշարժ Թուրքիայում. կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image