Երևանի անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին

Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 29.08.2018թ. ժամը 18.00-ն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Երևանի անձնագրային ծառայությունները սույն թվականի օգոստոսի 25-ին և 26-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով՝ ժ. 10.00-15.00։

Source: Yerkir Media
Link: Երևանի անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image