Ժամը 20:00-ին Երևանի ընտրատեղամասերի դռները փակվեցին: Այսօր երևանցիներն ավագանի էին ընտրում:

Քվեարկությունը մեկնարկել էր ժամը 08:00-ին: Բացվել էր 475 ընտրական տեղամաս:

Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների թիվը 848 հազար 343 է: 

ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 հազար 534 քաղաքացի կամ ընդհանուր թվի 34,72 տոկոսը:

Source: Yerkir Media
Link: Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին