Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին, ժամը 20:30-ից մինչև ժամը 22:30-ը /2 ժամով/ մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, երթեւեկությունը կարգելվի Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

Source: Yerkir Media
Link: Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image