Երևանի նոր քաղաքապետին ընտրելու են հուլիսի 16-ին

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկությունը` քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:

Source: Yerkir Media
Link: Երևանի նոր քաղաքապետին ընտրելու են հուլիսի 16-ին