Երևանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով կա զոհ

July 10, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 10-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 34 TQ 085 (վարորդ՝ 1987 թ. ծնված Կ. Ս.) և «Mercedes» մակնիշի 34 AM 407 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Հերացու անվան ԲԿ. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները ուղղել, հոսանքազրկել և փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը»:


Source: Yerkir Media
Link: Երևանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով կա զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image