Երևանի քաղաքապետարանը հայց է ներկայացրել Շահեն Հարությունյանի դեմ

June 20, 2017

Հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ին, Վարչական դատարանում կքննվի Շահեն  Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը: Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Հայցվոր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:

Շահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հիշեցնենք, որ  2017 թվականի մարտի 16-ին «Հաց բերող»՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին, ի հիշատակ նրա, Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում:

Source: Yerkir Media
Link: Երևանի քաղաքապետարանը հայց է ներկայացրել Շահեն Հարությունյանի դեմ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image