Երևանում ապրիլի 25-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

April 21, 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է:
Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Source: Yerkir Media
Link: Երևանում ապրիլի 25-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image