Երևանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի կրպակին. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 16-ին՝ ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է՝ Ջանիբեկյան 65 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «CPS» բենզալցակայանի կրպակին: Բախման հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Source: Yerkir Media
Link: Երևանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի կրպակին. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image